Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Փրկիչը

Փրկիչը
12.07.2024 | 00:54

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 12

Եթե իսկապես հավատաս, որ Իմ ձեռքն է ձեզ ազատել մահվան խավարից, այնժամ կհամոզվես, որ Իմ միակ նպատակը քեզ լիովին փրկելն ու դնելն է ճանապարհի վրա` որով պարտավոր ես ընթանալ:

Անգամ մարդը խեղդվողին չի ազատում, որպեսզի դնի նրան դարձյալ ավելի վտանգավոր ու խոր ջրի մեջ. այլ հանելով նրան` դնում է ապահով ցամաքի վրա՝ առողջացնելու ու կյանքին վերադարձնելու համար: Անհրաժեշտության դեպքում` տուն տանելու:

Ասածից հետևություն արա, թե Ես` քո ազատարարը, ինչեր կարող եմ անել քեզ համար: Քո ակնկալիքները իրապես ոչինչ են, Իմ տալու հնարավորության համեմատ:

Տիրոջ Ձեռքը մի՞թե կարճացել է, որ չկարողանա գործել կամ չկարողանա փրկել:

Իմ վերջին աղաղակը խաչի վրա էր.

«Ամեն ինչ կատարյալ է», ավարտվեց, կատարվեց:

Այս աղաղակը նշանակում էր, որ ամբողջ մարդկությունը փրկված է:

Ես կատարում եմ Ինձ վստահած ամեն մի գործ:

ՈՒրեմն մի՛ վախեցիր` վստահի՛ր:

Դիտվել է՝ 2297

Մեկնաբանություններ